Փաշինյանը հայտնել է, թե ինչու է որոշում կայացվել վարչապետին սպասարկող ավտոմեքենայի պետհամարանիշը փոփոխել | armenpress.am

armenpress.am Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե ինչու է որոշում կայացվել վարչապետին սպասարկող ավտոմեքենայի «001 ՍՍ» հնգանիշ պետհամարանիշը փոխարինել «1» պետհամարանիշով:

Փաշինյանը թեմային անդրադարձավ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:

«Որոշակի ինդիկացիա է եղել, որ գործող համարանիշի վրա գրվող հայերեն «ՍՍ» տառերը արձանագրվել են որպես Սերժ Սարգսյանի անվան սկզբնատառեր: Մենք կարծում ենք, որ պետական համարանիշը չպետք է որևէ մեկի անվանատառը կրի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձավ նաև դիտարկմանը, թե նախկինում քննադատել է պետական պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետին սպասարկող մեքենաների համար «գոլդ» համարանիշների օգտագործումը:

«Մենք ժամանակի ընթացքում որոշ մոտեցումներ վերանայել ենք այն տրամաբանությամբ, որ, այնուամենայնիվ, պետական որոշակի ատրիբուտներ կան, որ պարտավոր ենք պահել, պետական արարողակարգի հարց է»,- նշեց վարչապետը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն