Ռուբիոն Դանիայի իշխանությունների հետ կքննարկի Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը | 1lurer.am

1lurer.am  ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաջորդ շաբաթ կհանդիպի Դանիայի իշխանությունների հետ՝ քննարկելու Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը: Ռազմական ճանապարհով Գրենլանդիային տիրանալու վերաբերյալ հարցին Ռուբիոն պատասխանել է, որ ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնալիքի դեպքում ցանկացած նախագահ իր տրամադրության տակ ունի այդ սպառնալիքը ռազմական միջոցներով հասցեագրելու տարբերակը:

Նա միևնույն ժամանակ հույս է հայտնել հարցը լուծել այլ ճանապարհով: Ավելի վաղ Ռուբիոյի հետ հանդիպման խնդրանքով պետքարտուղարություն էին դիմել Դանիայի և Գրենլանդիայի կառավարությունները:

Իր հերթին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Գրենլանդիան կարևոր է ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ամբողջ աշխարհի անվտանգության համար: Նրա խոսքով՝ հակահրթիռային պաշտպանության ամբողջ ենթակառուցվածքները մասամբ կախված են Գրենլանդիայից, իսկ Դանիան ու Եվրոպան բավարար չափով չեն երաշխավորում կղզու անվտանգությունը:

Հարցին, թե ամերիկյան վարչակազմը որքան հեռու է պատրաստ գնալ կղզու հետ կապված իր նպատակներին հասնելու համար, Վենսը պատասխանել է՝ այնքան հեռու, որքան անհրաժեշտ է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն