Շահրամանյանը պնդում է՝ իրեն զրպարտել են 9-րդ դասարանի պատմության դասագրքում | azatutyun.am

azatutyun.am  Արցախի վերջին նախագահն այսօր դատարանում մեկ անգամ ևս պնդել է՝ պատմաբան Նժդեհ Հովսեփյանն ու Կրթության և գիտության նախարարությունը զրպարտել են իրեն, երբ Հայոց պատմության 9-րդ դասարանի դասագրքում իրեն են վերագրել Արցախի լուծարումը:

Դասագրքի այս մասի հեղինակ Նժդեհ Հովսեփյանն, իր հերթին, հակառակն է ներկայացրել, հիշեցրել, որ իր աղբյուրը եղել է Արցախի տեղեկավական շտաբը, որն էլ 2023-ի սեպտեմբերին հրապարակել էր Շահրամանյանի հրամանագիրը:

Երևանի քաղաքացիական դատարանն այսօր ավարտեց այս քննությունն ու անցավ խորհրդակցական սենյակ: Ինքը՝ Շահրամանյանն այսօր չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին:

Վճիռը կհրապարակվի 15 աշխատանքային օր հետո՝ գրավոր ընթացակարգով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն