ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը կիրառում է վիզայի հանդիպումների նշանակման նոր համակարգ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ դեսպանությունն այժմ կիրառում է վիզայի հանդիպումների նշանակման նոր համակարգ։

«Ոչ ներգաղթային և ներգաղթային վիզաների հարցազրույցների ամրագրումը պետք է կատարվի բացառապես այս նոր համակարգի միջոցով։ Այն այժմ ամբողջությամբ գործում է հետևյալ հղումով՝  USTravelDocs.com։

Եթե արդեն ունեք նշանակված հանդիպում, ապա խնդրում ենք ներկայանալ ձեր հարցազրույցին ըստ նշանակման։ Որևէ փոփոխություն անհրաժեշտություն չկա»,- ասված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն