Մոսկվան հայտարարում է՝ Ուկրաինա ուղարկված օտարերկրյա զորքերը կդիտարկվեն որպես «օրինական թիրախ» | azatutyun.am

azatutyun.am  Ռուսաստանը հայտարարել է, որ Արևմտյան կառավարությունների կողմից Ուկրաինա ուղարկված ցանկացած զորք կդիտարկի որպես «օրինական թիրախ»:

Հայտարարությունը հնչել է Ուկարինային աջակցել կամեցող երկրների փարիզյան գագաթնաժողովից հետո, որտեղ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հայտարարեցին, թե հրադադարի դեպքում պատրաստ են Ուկարինայում խաղաղապահ զորքեր տեղակայել։

Ռուսաստանը «զգուշացնում է, որ արևմտյան ռազմական ստորաբաժանումների, ռազմական օբյեկտների, պահեստների և այլ ենթակառուցվածքների տեղակայումը Ուկրաինայի տարածքում կդասակարգվի որպես արտաքին միջամտություն, ինչն ուղղակի սպառնալիք է ոչ միայն Ռուսաստանի, այլև այլ եվրոպական երկրների անվտանգության համար», – ասվում է Մոսկվայի հայտարարության մեջ։

Միացյալ Նահանգները բացառել է իր զորքերը Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը, սակայն հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Փարիզում ասել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը «վճռականորեն աջակցում է» Ուկրաինայի վրա ապագա հարձակումները կանխելու համար նախատեսված անվտանգության միջոցառումներին։

Ուկարինայի դեմ արդեն հինգերորդ տարին թևակոխող պատերազմի ընթացքում ու դրանից առաջ Մոսկվան պարբերաբար հայտարարել է, թե դեմ է Ուկարինայի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին և չի հանդուրժի արևմտյան զորքերի տեղակայումը իր հարևան երկրում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն