Հավանություն է տրվել 1997 թ. նոյեմբերի 13-ին ստորագրված «Անվավոր փոխադրամիջոցների պարբերական տեխնիկական զննության մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:
Համաձայնագրի նպատակն է ստեղծել միասնական պայմաններ անվավոր տրանսպորտային միջոցների պարբերական տեխնիկական զննության համար՝ ապահովելով դրանց պիտանելիությունը, բարելավելով անվտանգությունը, նվազեցնելով շրջակա միջավայրի վրա ազդեցությունը և դյուրացնելով անդամ երկրների միջև տեխզննության համակարգերի փոխադարձ ճանաչումը:
Համաձայնագիրը հնարավորություն կտա բարելավել ճանապարհային անվտանգությունը տրանսպորտային միջոցների ստանդարտացված զննումների միջոցով՝ ապահովելով տրանսպորտային միջոցների համապատասխանեցումը անվտանգության հիմնական չափորոշիչներին, հեշտացնել միջսահմանային շարժունակությունը և առևտուրը՝ հնարավորություն տալով փոխադարձաբար ճանաչել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը այլ երկրների հետ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։