ԱՄՆ Պետդեպարտամենտը պաշտոնական նախազգուշացում է հրապարակել իր քաղաքացիներին՝ կոչ անելով նրանց զերծ մնալ Իրան մեկնելուց։
Հաղորդագրությունը հրապարակվել է գերատեսչության «X» սոցիալական ցանցի իրանալեզու էջում։
Ծանուցման մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն Թեհրանում դեսպանատուն չունի, և որ ԱՄՆ քաղաքացիների՝ Իրանում գտնվելը կապված է լուրջ ռիսկերի հետ, այդ թվում՝ ահաբեկչության, քաղաքացիական անկարգությունների, առևանգումների և կամայական ձերբակալության։
«Ձեր անվտանգության համար ձեզ խստորեն խորհուրդ է տրվում ոչ մի դեպքում չմեկնել Իրան», – ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։