armenpress.am Ուկրաինայում բազմազգ ուժերի ձևավորումն ու տեղակայումը՝ որպես անվտանգության երաշխիք, հնարավոր չէ առանց Ռուսաստանի համաձայնության։
Ինչպես տեղեկացնում է Der Spiegel-ը, ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Մերցի խոսքով՝ Եվրամիությունը ներկայումս դեռ բավականին հեռու է ռուսական կողմի համաձայնությունը ստանալուց։ Նրա գնահատմամբ՝ գործողությունների հստակ հերթականություն պետք է պահպանվի։
«Գործողությունների կարգը պետք է լինի հետևյալը․ նախ հրադադար, ապա անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի համար և երկարաժամկետ համաձայնագիր Ռուսաստանի հետ։ Եվ դրանցից ոչ մեկը հնարավոր չէ առանց Ռուսաստանի համաձայնության։ Իսկ մենք, հավանաբար, դեռ բավականին հեռու ենք դրանից»,- ասել է Գերմանիայի կանցլերը։
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։