ՄԱԿ-ի ներկայացուցիչը ներկայացրել է հայրենադարձության խթանման ուղղությամբ իրականացվող միջոցառումները

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հունվարի 8-ին ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։

Զարեհ Սինանյանը ողջունել է Մոնիկա Սանդրիին և կարևորել ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի գործունեությունը, ընդգծելով համագործակցության ամրապնդման և խորացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը ներկայացրել է Գրասենյակի առաջնահերթություններն ու ծրագրերը, մասնավորապես հայրենադարձության խթանման ուղղությամբ իրականացվող միջոցառումներն ու նախաձեռնությունները:

Մոնիկա Սանդրին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել գրասենյակի պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ:

Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և ՄԱԿ ՓԳՀ միջև ձևավորված սերտ և արդյունավետ փոխգործակցությունը, ինչպես նաև քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն