ԱՄՆ-ն կասեցրել է 39 երկրների քաղաքացիների մուտքի արտոնագրերի տրամադրումը | armenpress.am

2026 թվականի հունվարի 1-ից Միացյալ Նահանգներն ամբողջովին կամ մասնակի կասեցրել է 39 երկրների քաղաքացիների, ինչպես նաև Պաղեստինի կողմից տրամադրած ճամփորդական փաստաթղթերով դիմող անձանց մուտքի արտոնագրերի տրամադրումը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։

Հաղորդագրության համաձայն՝ Իրանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի տրամադրումը ամբողջությամբ կասեցվում է, սակայն որոշ բացառություններով։

«Իրանի քաղաքացիները կարող են մուտքի արտոնագրի դիմել և հարցազրույցի մասնակցել, սակայն արտոնագրի տրամադրման կամ ԱՄՆ մուտք գործելու համար որակավորված չլինել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն