Իրանում բողոքի ցույցերի զոհերի թիվն անցնում է 4 տասնյակից | 1lurer.am

1lurer.am  Հակակառավարական բողոքի ցույցերի 12-րդ օրը իրանցիները դուրս են եկել Թեհրանի և մյուս խոշոր քաղաքների փողոցներ՝ արտահայտելու իրենց զայրույթը տնտեսական ճգնաժամի և ազգային արժույթի կտրուկ արժեզրկման նկատմամբ: Ցուցարարներն այրել են ոստիկանական մոտոցիկլետներ, հեռուստակայաններ, նահանգապետների գրասենյակներ և գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի լուսանկարները՝ վանկարկելով «Մահ բռնապետին» և աջակցություն հայտնելով Ռեզա Փահլավիին։

Զանգվածային բողոքի ցույցերին ի պատասխան՝ իշխանություններն անջատել են համացանցը և հեռախոսակապն ամբողջ երկրում՝ փորձելով զսպել ցույցերի տարածումը։

HRANA իրավապաշտպան խմբի տվյալներով՝ 12-օրյա բողոքի ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 42-ի, այդ թվում՝ 34 քաղաքացիական անձ և անվտանգության ուժերի 8 աշխատակից, մոտ 2280 անձ ձերբակալվել է։

Հիշեցնենք, որ Իրանում ազգային արժույթի կտրուկ արժեզրկման ֆոնին դեկտեմբերի 30-ից մեկնարկել են բողոքի ակցիաներ, որոնք շարունակում են նոր թափ ստանալ։

Լրատվամիջոցների տվյալներով՝ դրանք ընդլայնվում են ինչպես աշխարհագրորեն, այնպես էլ մասնակիցների թվով: Նշվում է, որ ցույցերն ընդգրկել են ավելի քան 280 քաղաք, այդ թվում՝ մայրաքաղաք Թեհրանը և մյուս խոշոր քաղաքները:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձյալ անդրադարձել է Իրանում բողոքի ակցիաներին՝ սպառնալով խիստ միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ, եթե նրա իշխանությունները «սկսեն սպանել» ցուցարարներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն