Սիրիայում տիրող իրավիճակի ֆոնին չեղարկվել է Հալեպ-Երևան չվերթը

Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով չեղարկվել է Cham Wings Airlines ավիաընկերության Հալեպ – Երևան չվերթը։ Այս մասին են վկայում Երևանի օդանավակայանի առցանց չվացուցակի տվյալները։

Հիշեցնենք, որ Սիրիայում բախումները տեղի են ունենում կառավարական և քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև: Սիրիայի զինված ուժերը Հալեպի երկու պաշարված քրդական թաղամասերի բնակիչներին կոչ էին արել լքել բնակավայրը՝ զգուշացնելով, որ պատրաստվում են նոր հարվածներ հասցնել քրդերի դիրքերին։ Ըստ տարբեր տեղեկությունների՝ տարհանվել է ավելի քան 100 հազար մարդ։

Սիրիայի պաշտպանության նախարարությունը այսօր առավոտյան հայտնել է հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին։

Այդուհանդերձ, Հալեպի օդանավակայանը դեռևս շարունակում է փակ մնալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն