Հռոմի պապը շնորհակալական նամակ է հղել Պոլսո հայոց պատրիարքին | armenpress.am

armenpress.am Հռոմի Պապ Լևոն XIV-ը նամակ է հղել Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, որում շնորհակալություն է հայտնել վերջինիս իր՝ Ստամբուլ այցի ընթացքում Սուրբ Աստվածածին եկեղեցում ջերմ ընդունելության համար։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Պոլսո Հայոց պատրիարքարանը։

Նշվում է, որ նամակում Հռոմի պապը շնորհակալություն է հայտնել Պոլսո Հայոց պատրիարքին Ստամբուլի Սուրբ Աստվածածին եկեղեցում իրեն ջերմ ընդունելության արժանացնելու համար։

«Այդպիսի պահերը նպաստում են մեր երկու եկեղեցիների միջև եղբայրական կապերի ամրապնդմանն ու խորացմանը»,- ասված է նամակում։

Հռոմի պապը նաև հավելել է, որ հույսով սպասում է Պոլսո Հայոց պատրիարքի հետ հետագա հանդիպումներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն