Վերականգնվել է Վրաստանից Հայաստան բեռնատարների երթևեկությունը | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru  Վրաստանում վերականգնվել է բեռնատարների երթևեկությունը դեպի Հայաստանի հետ սահմանային անցակետերից մեկը տանող ավտոճանապարհին: Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:

Ավելի վաղ վատ եղանակային պայմանների պատճառով վրացական կողմը արգելել էր կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը միջազգային նշանակության Ախալցխա – Նինոծմինդա ճանապարհահատվածում:

«Ներկա պահին երթևեկությունը թույլատրված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար», – ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ վաղ առավոտից բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ էր նաև «Վերին Լարս» անցակետը, որը բոլոր միջոցների համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն