Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրով Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից: Այս մասին հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։

Նշենք, որ Շաքարյանը հունվարի 6-ին մասնակցել էր Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուխտերթին։

24news.am-ի հետ զրույցում Շաքարյանը չէր հերքել իր մասնակցությունը՝ նշելով, որ հարցն ուղղեն ՊՆ մամուլի խոսնակին։ Շաքարյանն այժմ ՀՀ ՊՆ Ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատարն է: ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը լրատվամիջոցին հայտնել էր, որ «Գեներալ-մայորը միջոցառմանը մասնակցել է ոչ աշխատանքային օրվա ընթացքում, ոչ զինվորական համազգեստով, այլ որպես ՀՀ քաղաքացի, որն ունի իր իրավունքները, ազատությունները և կարող է դրանք իրացնել իր հայեցողությամբ»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն