Ադրբեջանից նավթամթերքի հերթական խմբաքանակն է ուղարկվել Հայաստան

Ադրբեջանից նավթամթերքի հերթական խմբաքանակն է ուղարկվել Հայաստան։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվամիջոցը։

Նշվում է, որ ուղարկվել է ընդհանուր 2698 տոննա բեռ (48 վագոն), որից 1742 տոննան AI-95 տեսակի բենզին է, իսկ 956 տոննան՝ դիզելային վառելիք։

Հիշեցնենք,, որ Ադրբեջանից Հայաստան առաջին անգամ նավթամթերք ներմուծվեց 2025 թվականի վերջին․ դեկտեմբերի 19-ին Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան ուղարկված ադրբեջանական բենզինով բեռնված գնացքը ժամանեց «Այրում» երկաթուղային կայարան։ Գնացքը բաղկացած էր 22 վագոնից՝ բեռնված 1218 տոննա քաշով A-95 տեսակի բենզինով։

Ադրբեջանից նավթամթերքի երկրորդ խմբաքանակի ներմուծման մասին։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հատնել էր, որ Ադրբեջանից նավթամթերքի երկրորդ խմբաքանակով միայն պրեմիում չի գալիս, այլ նաև ռեգուլյար տեսակի բենզին է գալիս և դիզվառելիք։ Ըստ նախարարի՝ նախնական շուկայականից մինչև 80 դրամ էժան է լինելու։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն