Թրամփը կազատի «Մարիներա»-ի անձնակազմի երկու ՌԴ քաղաքացիներին. Զախարովա | armenpress.am

armenpress.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ի պատասխան Ռուսաստանի խնդրանքի որոշում է ընդունել ազատ արձակել կալանված «Մարիներա» լցանավի անձնակազմի անդամ հանդիսացող երկու ռուսաստանցիներին. Մոսկվան երախտագիտություն է հայտնում այդ քայլի համար: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ:

«Մեր խնդրանքին ի պատասխան՝ ԱՄՆ նախագահ Թրամփը որոշում է ընդունել ազատ արձակել Ռուսաստանի երկու քաղաքացիներին «Մարիներա» լցանավի անձնակազմից, որն ավելի վաղ ԱՄՆ-ի կողմից կալանվել է Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում իրականացված գործողության ընթացքում, – նշել է դիվանագետը: – Մենք ողջունում ենք այս որոշումը և  երախտագիտություն ենք հայտնում ԱՄՆ ղեկավարությանը»:

Նա հավելել է, որ ռուսական կողմը սկսում է շտապ պատրաստել ՌԴ-ի ազատ արձակված քաղաքացիների հայրենիք վերադարձման   հարցերը:

«Սկսում ենք այն բոլոր հարցերի շտապ գործական մշակումը, որոնք կապված են մեր հայրենակիցների արագ հայրենիք վերադարձն ապահովելու հետ», – ասվում է մեկնաբանության մեջ:

ԱՄՆ ռազմածովային ուժերն Ատլանտյան օվկիանոսում «Մարիներա» լցանավ են բարձրացել հունվարի 7-ին. մինչ այդ նավի հետ կապը կորել էր։ Լցանավն առնչություն ունի Վենեսուելայի հետ. այն դեկտեմբերի 24-ին ստացել էր Ռուսաստանի դրոշի ներքո նավարկելու ժամանակավոր թույլտվություն։ ԱՄՆ ԶՈւ եվրոպական հրամանատարության պնդմամբ՝ նավը կալանվել է ամերիկյան պատժամիջոցները խախտելու համար:

ՌԴ արտգործնախարարությունը լցանավի գրավումն ամերիկյան ուժերի կողմից անվանել է միջազգային ծովային իրավունքի լուրջ խախտում և Վաշինգտոնին կոչ է արել վերադառնալ միջազգային նավագնացության նորմերի և սկզբունքների պահպանմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն