civilnet.am Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովը հայտարարել է, որ TRIPP (Տարածաշրջանային ենթակառուցվածքների և գործընկերության հարթակ) նախաձեռնությունը կարող է տնտեսական զգալի հնարավորություններ բացել ողջ տարածաշրջանի համար և նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Ադրբեջանական APA-ին տված հարցազրույցում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ Դաշինքը ոսջունում է մշտական խաղաղության պայմանագրի ձեռքբերմանն ուղղված բոլոր կառուցողական քայլերը, ինչը առանցքային նշանակություն ունի Սևծովյան տարածաշրջանի կայունության համար։
Վիննիկովը նշել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը և տարածաշրջանային կապերի ցանցի ստեղծումը, որը կմիավորի հիմնականում Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան, իսկ լայն իմաստով՝ Կենտրոնական Ասիան կկապի Եվրոպայի հետ, ակնառու կերպով ցույց են տալիս այդ հնարավորությունները։
«Անկախ նրանից, թե ինչպես են կոչվում այդ նախաձեռնությունները, կարևոր է, որ դրանք իսկապես ծառայեն տարածաշրջանի երկրների շահերին։ Դրանք պետք է պայմաններ ստեղծեն բոլոր տարածաշրջանային դերակատարների տնտեսական և տարանցիկ ներուժի լիարժեք բացահայտման համար»,- հավելել է Վիննիկովը՝ ընդգծելով, որ հենց այս սկզբունքներն են ընկած TRIPP նախաձեռնության հիմքում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։