Վաշինգտոնը կարող է բաժնեմաս ձեռք բերել Վենեսուելայի պետական նավթագազային ընկերությունում, սակայն ներկայումս որևէ քննարկում չի ընթանում, ասել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։
«Դրա շուրջ դեռևս երկխոսություն չկա։ Մենք ուզում ենք, որ կապիտալիզմը գործի։ Կարո՞ղ է նման բան տեղի ունենալ, եթե նրանց անհրաժեշտ լինի կառավարության աջակցությունը՝ անշուշտ, հնարավոր է», – Fox News-ի եթերում ասել է Ռայթը՝ պատասխանելով, թե արդյոք ԱՄՆ կառավարությունը կարող է բաժնեմաս ձեռք բերել նավթային ընկերությունում։