Կլիչկոն կիևցիներին կոչ է արել լքել քաղաքը | azatutyun.am

azatutyun.am

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն կոչ է արել քաղաքի բնակիչներին հնարավորության դեպքում ժամանակավորապես լքել քաղաքը։ Պատճառը անցած գիշեր Կիևում գտնվող էներգետիկ օբյեկտներին հասցված ռուսական հարվածներն էին։

«Այդ հարվածների հետևանքով այս պահին քաղաքի բազմաբնակարան շենքերի կեսը մնացել է առանց ջերմամատակարարման»,- նշել է Կլիչկոն։

Կիևի քաղաքապետի խոսքով՝ պատերազմի գրեթե 4 տարիների ընթացքում արձանագրված ռուսական հարվածներից և ոչ մեկը այդքան վնաս չէր պատճառել քաղաքի էներգետիկ համակարգին, որքան այս գիշեր իրականացվածը։

Հիշեցնենք, որ ըստ Կրիվոյ Ռոգի պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլի, հունվարի 8-ի երեկոյան Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ շրջանը «Իսկանդեր» տեսակի երկու բալիստիկ հրթիռներով հարձակման է ենթարկվել։ Հարձակման հետևանքով վնասվել է 29 բազմահարկ շենք, մինչև 10 բիզնես և տրանսպորտային միջոց, վիրավորվել է 17 մարդ՝ այդ թվում երեխաներ և կանայք։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն