ԱՄՆ ուժերը Վենեսուելայից նավթի արտահանումը սահմանափակելու գործողության շրջանակում առգրավել են հինգերորդ լցանավը, հաղորդում է Wall Street Journal-ը:
Նշվում է, որ ԱՄՆ առափնյա պահպանության ծառայությունը Վենեսուելայի ափերի մոտ գտնվող ջրերում առգրավել է Olina նավը, որը պատժամիջոցների տակ է ռուսական նավթ տեղափոխելու համար: ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ ափամերձ պահպանության աշխատակիցները լցանավ բարձրացել են հունվարի 9-ի առավոտյան, գրում է The Insider-ը։
Reuters-ի հաղորդմամբ՝ Olina-ի առգրավման գործողությունը տեղի է ունեցել Կարիբյան ծովում՝ Տրինիդադ և Տոբագո կղզու մոտ։
«Նավի AIS հետևողական համակարգը վերջին անգամ ակտիվ է եղել 52 օր առաջ՝ Վենեսուելայի բացառիկ տնտեսական գոտում՝ Կյուրասաոյից հյուսիս-արևելք»,- հայտնել է բրիտանական ծովային ռիսկերի կառավարման Vanguard ընկերությունը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։