Փահլավին Թրամփին կոչ է արել աջակցություն ցուցաբերել Իրանի ցուցարարներին

Իրանում շարունակվող զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին Իրանի վերջին շահի ավագ որդին՝ Ռեզա Փահլավին, դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով աջակցություն ցուցաբերել իրանցի ցուցարարներին։

Փահլավին X-ում գրառմամբ հայտարարել է, որ անցած գիշեր Իրանի փողոցներում միլիոնավոր քաղաքացիներ մասնակցել են բողոքի ցույցերին՝ բախվելով անվտանգության ուժերի իրական կրակոցներին։

Նրա խոսքով՝ ներկայումս երկրում հաստատվել է լիակատար հաղորդակցական բլոկադա․ դադարեցված է ինտերնետի և ֆիքսված հեռախոսային կապի աշխատանքը։

Ուղերձում նա նշել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին սպառնացել է ցուցարարներին դաժան ճնշումներով՝ փորձելով հաղորդակցական մեկուսացման պայմաններում ուժ կիրառել։

Փահլավին նշել է, որ մեկ ժամից ցուցարարները կրկին դուրս կգան փողոցներ։

«Դուք ապացուցել եք, և ես գիտեմ, որ դուք խաղաղության և ձեր խոսքի տեր մարդ եք։ Խնդրում եմ պատրաստ լինել միջամտելու՝ Իրանի ժողովրդին օգնելու համար»,- եզրափակելով՝ դիմել է նա ԱՄՆ նախագահին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն