ՆԳ նախարարին են ներկայացվել կատարված աշխատանքներն ու անելիքները․ տրվել են հանձնարարականներ

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 7-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել: Մասնակցել է ՆԳ նախարարության, ենթակա ծառայությունների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը։ Այդ մասին հայտնում է ՆԳ նախարարությունը:

Նախարարին են ներկայացվել 2025 թվականին իրականացված միջոցառումները, ձեռքբերումներն ու բացթողումները, 2026 թվականին նախատեսված առաջնահերթություններն ու կոնկրետ ուղղություններով ծրագրերը։

Նախարար Սարգսյանը հանձնարարել է ապահովել 2025 թվականին ախտորոշված խնդիրների լուծումը և 2026 թվականի առաջին կիսամյակի համար նախատեսված առաջնահերթությունների ամբողջական կատարումը՝ սահմանված ժամկետում։

Արփինե Սարգսյանը հանձնարարել է ՆԳ նախարարության շրջանակում ամբողջացնել թվայնացման քարտեզը՝ ներառելով արդեն իսկ թվայնացված և ընթացիկ թվայնացման բաղադրիչներն ու պլանները, որոնք առաջիկայում կիրականացվեն։

Տրվել են հանձնարարություններ նախարարության ենթակա բոլոր մարմիններին՝ իրենց գործառույթների շրջանակում համապատասխան ուղղություններով աշխատանքներն ապահովելու վերաբերյալ։

Ենթակա աշխատակիցների աշխատանքի իրական ծավալներին ծանոթանալու և տեղում կազմակերպչական և տեխնիկական խնդիրներն արձանագրելու նպատակով ներկայացվել է առաջարկ, որ ղեկավարներն աշխատանքային մեկ օր անցկացնեն ենթակա ծառայություններում՝ անմիջականորեն մասնակցելով ստորաբաժանումների գործառույթների իրականացմանը։

Նախարարը դրական գնահատելով առաջարկը՝ հանձնարարել է կազմակերպել համապատասխան գործընթացը ստորաբաժանումներում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն