Առողջապահության նախարարը պոլիկլինիկաներում ծանոթացել է ապահովագրությանն առնչվող խնդիրներին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և տեղեկացրել, որ շարունակական են լինելու իր այցերը պոլիկլինիկաներ՝ տեղում ծանոթանալու առողջության ապահովագրությանն առնչվող խնդիրներին, ապահովելու քաղաքացիների հետ անմիջական հետադարձ կապը։

«Բարձր եմ գնահատում առաջնային օղակի բուժաշխատողների ամենօրյա նվիրված աշխատանքը ու վերահաստատում` ապահովագրության ներդրմամբ էլ ավելի է բարձրանում նրանց մասնագիտական դերն ու առաքելությունը` յուրաքանչյուր պացիենտի առողջության պահպանման ու վերականգնման գործում»,- գրել է նախարարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն