Ամենայն Հայոց կաթողիկոսը Գևորգ եպիսկոպոս Սարոյանին ազատել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից:
Մայր Աթոռի հաղորդագրությունում նշվում է.
«Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը»:
Հիշեցնենք, Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը այն հոգեւորականներից է, որոնք միացել են Նիկոլ Փաշինյանի հռչակած օրակարգին։