Երեւան-Թեհրան թռիչքները նախապես չեղարկվել են ուղեւորների քիչ թվի պատճառով. Միսակ Գրիգորյան

Iran air tour, Meraj airlines, Caspian airlines ավիաընկերությունների ներկայացուցիչ Միսակ Գրիգորյանը «Ինֆոքոմի» հետ զրույցում հայտնեց, որ առաջին երկու ավիաընկերությունների թռիչքները նախապես չեղարկվել են ուղեւորների քիչ թվի պատճառով եւ թռիչքների չեղարկումը կապ չունի Իրանում տեղի ունեցող իրադարձությունների հետ։

Միսակ Գրիգորյանի խոսքով՝ Caspian airlines-ը երեկ իրականացրել է թռիչք, վաղը նույնպես նախատեսված է։

Հիշեցնենք, ավելի վաղ «Ազատությունը» գրել էր, որ Իրանում շարունակվող բողոքի գործողությունների պայմաններում ոչ միայն ինտերնետն է անջատված, այլև մի շարք թռիչքներ են չեղարկվում: Նշվում էր, որ դրանց շարքում է նաև Թեհրան-Երևան, Երևան – Թեհրան չվերթը, սակայն չեղարկման պատճառների մասին պաշտոնական տեղեկություն չկա, իսկ երեկ դեպի Երևան չվերթները, թեև ուշացումով, բայց իրականացել են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն