Թեհրանի և աշխարհի տարբեր քաղաքների փողոցները լցված են իրանցի կանանց և տղամարդկանց ձայներով, որոնք պահանջում են ազատություն, ասաց Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Այս մասին գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Ազատություն՝ խոսելու, հավաքվելու, ճանապարհորդելու և ամենակարևորը՝ ազատ ապրելու համար։
Եվրոպան ամբողջությամբ կանգնած է նրանց կողքին։
Մենք աներկբա դատապարտում ենք այս օրինական ցույցերի նկատմամբ իրականացվող բռնի ճնշումները։
Պատասխանատուները կհիշվեն պատմության սխալ կողմում։
Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալված ցուցարարներին։
Մենք կոչ ենք անում վերականգնել համացանցի լիարժեք հասանելիությունը։ Եվ վերջապես՝ հորդորում ենք հարգել հիմնարար իրավունքները»,- գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։