Իրանի գահընկեց արված շահի որդին կոչ է արել ցուցարարներին անցնել իշխանության զավթմանը և խոստացել վերադառնալ երկիր:
«Վստահ եմ, որ ուժեղացնելով փողոցային ներկայությունը և միաժամանակ կտրելով ֆինանսական զարկերակները, մենք լիովին ծնկի կբերենք Իսլամական Հանրապետությանը և նրա մաշված փխրուն ճնշման ապարատը»,- x սոցիալական ցանցում դիմել է Ռեզա Փահլավին Իրանում զանգվածային ցույցերի մասնակիցներին:
Նա առանցքային ոլորտների՝ տրանսպորտի, նավթի, գազի և էներգետիկայի աշխատողներին կոչ է արել համընդհանուր գործադուլ սկսել, իսկ բոլոր քաղաքացիներին փողոց դուրս գալ ազգային խորհրդանիշներով, որպեսզի գրավեն և պահեն քաղաքների կենտրոնական շրջանները:
«Ես նույնպես պատրաստվում եմ վերադառնալ հայրենիք, որպեսզի լինեմ ձեզ հետ՝ Իրանի մեծ ժողովրդի հետ, երբ մեր ազգային հեղափոխությունը հաղթի։ Ես հավատում եմ, որ այդ օրն արդեն շատ մոտ է»,- հավելել է Փահլավին։
Ավելի մանրամասն՝ սկզբանղբյուրում։