Ոստիկանները «զրուցելու» նպատակով սկսել են այցելել Մասյացոտնի թեմի քահանաներին. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն

Ահազանգեր ենք ստանում, որ ոստիկանության ծառայողները «զրուցելու» նպատակով սկսել են այցելություններ կատարել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի քահանաներին: Այս մասին հայտարարել է Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը։

«Սիրելի՛ արժանապատիվ հայրեր, դուք որևէ պարտականություն չունեք պատասխանելու անհասկանալի այդ այցելությունները կատարող ոստիկաններին: Տեղեկացնում ենք նաև, որ իրավասու եք նկարահանելու և հանրայնացնելու որևէ իրավական հիմք չունեցող այդ գործընթացը: Միաժամանակ հայտնում ենք մեր պատրաստակամությունն անհրաժեշտ իրավական օգնություն ապահովելու հարցում»,– ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը այն հոգեւորականներից է, որոնք միացել են Նիկոլ Փաշինյանի հռչակած օրակարգին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն