Իրանը Վաշինգտոնին զգուշացրել է, որ կպատասխանի ցանկացած հարձակման | azatutyun.am

azatutyun.am Իրանը զգուշացրել է նախագահ Դոնալդ Թրամփին, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում կհանգեցնի նրան, որ Թեհրանը պատասխան հարվածներ կհասցնի Իսրայելին և տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին՝ որպես «օրինական թիրախների», այս մասին այսօր խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:

Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Իսրայելը գտնվում է բարձր պատրաստվածության վիճակում՝ Իրանում ԱՄՆ-ի հնարավոր միջամտության հավանականության կապակցությամբ, մանրամասներ, սակայն, չեն հաղորդվում:

Վերջին օրերին նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս սպառնացել է միջամտել և զգուշացրել է Իրանի ղեկավարներին ցուցարարների դեմ ուժ չկիրառել։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «պատրաստ է օգնել»։

Իրանում իշխանությունները բախվում են վերջին տարիների ամենախոշոր հակակառավարական ցույցերին, այս ֆոնին Reuters-ի հաղորդմամբ՝ տեղի է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հեռախոսազրույցը: Ըստ Reuters-ի աղբյուրների՝ քննարկվել է «Իրանում ԱՄՆ-ի հնարավոր միջամտության հարցը»:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն