tert.am Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են:
IRIB-ը հաղորդել է, որ ոստիկանությունը ձերբակալել է Լոռեսթան նահանգում տեղի ունեցած անկարգությունների ավելի քան 100 մասնակցի։
Հիշեցնենք, որ Իրանում ազգային արժույթի կտրուկ արժեզրկման ֆոնին դեկտեմբերի 30-ից մեկնարկել են բողոքի ակցիաներ:
Իրավապաշտպան խմբերը հայտնել են տասնյակ մահվան դեպքերի մասին, նախօրեին մտահոգություն են հայտնել, որ իշխանությունները խստացնում են բռնաճնշումները։ Ցույցերի երկու շաբաթվա ընթացքում Իրանի դատական և ուժային կառույցները դեռ պաշտոնական տեղեկություն չեն տվել զոհերի, ձերբակալվածների թվի, նրանց պահման վայրերի ու վիճակի մասին: