news.am Հունվարի 11-ին, կիրակի օրը, Հռոմի պապ Լևոն XIV-ը կոչ արեց Ռուսաստանին դադարեցնել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները՝ նշելով քաղաքացիական բնակչության համար մարդասիրական հետևանքները։ Այս մասին ասվում է Հռոմի պապ Լևոն XIV-ի սոցիալական ցանցերի էջում արված գրառման մեջ։
Պապը շեշտեց, որ նոր հարձակումները զգալի վնաս են հասցնում քաղաքացիական բնակչությանը, հատկապես ջերմաստիճանի անկման և էլեկտրաէներգիայի ու ջեռուցման պահանջարկի աճի պայմաններում։
«Ուկրաինայում էներգետիկ ենթակառուցվածքների վրա նոր լուրջ հարձակումները, ցուրտ եղանակի ուժգնացման պայմաններում, զգալի վնաս են հասցնում քաղաքացիական բնակչությանը։ Ես աղոթում եմ տառապողների համար և կրկին կոչ եմ անում դադարեցնել բռնությունը և վերսկսել խաղաղության հասնելու ջանքերը»։