Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել | 1lurer.am

1lurer.am Իրանական պետական ​​IRIB ռադիոընկերության հաղորդմամբ՝ Իրանի իշխանությունները բողոքի ցույցների ֆոնին, որոնց համար մեղադրում են ԱՄՆ-ին և Իսրայելին, եռօրյա սուգ են հայտարարել  այս երկու երկրների դեմ «դիմադրության» ժամանակ զոհվածների համար։

«Իրանի կառավարությունն այսօր, ի հիշատակ ԱՄՆ-ի և սիոնիստական ​​ռեժիմի դեմ ազգային դիմադրության ժամանակ զոհված նահատակների, եռօրյա սուգ է հայտարարում»,- հաղորդել է պետական ​​ռադիոընկերությունը:

Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասին ասել էր հետևյալը. «Ահաբեկիչներ են բերվել երկիր արտասահմանից։ Նրանք մզկիթներ են այրում, մարդկանց են սպանում, որոշներին գլխատում։ Այս մարդիկ այս երկրում տեղ չունեն։

Նրանք, ովքեր իսկապես երկրի մասն են կազմում, կարող են արտահայտել իրենց բողոքը. մենք կլսենք նրանց, կքննարկենք նրանց պահանջները և կլուծենք խնդիրը։ Բայց տեղում անմեղ մարդկանց սպանելը, հրդեհելը և բռնի կերպով ոչնչացնելը անընդունելի է»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն