factor.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում լուսանկար է հրապարակել, որում նշված է, որ ինք «Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարն» է։
Economictimes-ը գրել է, «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր սոցիալական ցանցի էջում լուսանկար է հրապարակել՝ պնդելով, որ ինքը «Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարն է» է: Truth Social-ում հրապարակված գրառումը ցույց էր տալիս թվային փոփոխված լուսանկար, որը Թրամփին ներկայացնում էր այդ պաշտոնում՝ Վենեսուելայում վերջին զարգացումներից հետո»:
Նկատենք, որ լուսանկարը հայտնվել է Վենեսուելայում ԱՄՆ ռազմական միջամտությունից հետո լարվածության աճի ֆոնին, որի ընթացքում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, գերի են վերցվել և տեղափոխվել Միացյալ Նահանգներ:
