arm.sputniknews.ru Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը Վրաստան – Ռուսաստան ուղղությամբ բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության մայրուղիների դեպարտամենտը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երթևեկությունը սահմանափակվել բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Սահմանափակումները դեռ ուժի մեջ են բեռնատար տրանսորտային միջոցների համար։