Իրանում ինտերնետը վերականգնելու համար Թրամփը կխոսի Իլոն Մասկի հետ | factor.am

factor.am  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է խոսել միլիարդատեր ձեռնարկատեր Իլոն Մասկի հետ՝ Իրանում ինտերնետի վերականգնման առնչությամբ, որտեղ իշխանություններն անջատել են կապը շարունակվող հակակառավարական բողոքի ցույցերի պատճառով։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարն հայտարարությունն արել է նախօրեին՝ Air Force One ինքնաթիռում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Նա շատ լավ է այս տեսակի բաներում, շատ լավ ընկերություն ունի», – լրագրողներին ասել է Թրամփը, երբ նրան հարցրել են, թե արդյոք կհամագործակցի Մասկի SpaceX-ի հետ, որը մատակարարում է Իրանում օգտագործվող Starlink արբանյակային ինտերնետային ծառայությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի կառավարությունը հինգշաբթի երեկոյան՝ հունվարի 8-ին, երկրում անջատել է ինտերնետը և միջազգային հեռախոսազանգերի հնարավորությունը՝ Իրանում ընթացող ցույցերի ֆոնին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն