Լոնդոնը մտադիր է ավելի քան 500 կմ հեռահարությամբ նոր հրթիռ մշակել Կիևի համար | armenpress.am

armenpress.am Մեծ Բրիտանիան մտադիր է Ուկրաինայի համար նոր մարտավարական բալիստիկ հրթիռներ մշակել 200 կիլոգրամանոց  մարտագլխիկներով, որոնք կարող են թիրախներ խոցել ավելի քան 500 կմ տարածությամբ: Այս մասին հաղորդել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը։

««Nightfall» նախագծի շրջանակում Մեծ Բրիտանիան ավելի քան 500 կմ հեռահարությամբ ցամաքային բազավորման բալիստիկ հրթիռների արագ մշակման մրցույթ է հայտարարել, որոնք նախատեսված են ուժեղ էլեկտրամագնիսական խանգարումներով վտանգավոր տեղամասերում աշխատելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ենթադրվում է, որ այս հրթիռները, որոնք 200 կիլոգրամանոց մարտագլխիկ կունենան, կարելի կլինի արձակել տարբեր հարթակներից։ Լոնդոնը հուսով է, որ կկարողանա արտադրել «ամսական 10 համակարգ՝ յուրաքանչյուր հրթիռն առավելագույնը 800 հազար ֆունտ ստեռլինգ (1 միլիոն դոլար) արժողությամբ»։

«Նախագիծն ուղղված է բրիտանական պաշտպանական արդյունաբերության զարգացմանը, ինովացիաների և աճի աջակցմանը, ինչպես նաև 2026 թվականին Ուկրաինային ցուցաբերվող աջակցության ընդլայնմանը», – ընդգծել են գերատեսչությունում։

Նոր հրթիռների մշակման պայմանագրերը նախատեսվում է կնքել մարտին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն