«Վրացական երազանք»-ը բողոք կներկայացնի BBC-ին՝ իշխանության ճնշումների մասին ֆիլմի պատճառով | civilnet.am

civilnet.am  Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ «առաջիկա օրերին» բողոք կներկայացնի BBC-ի կարգավորող մարմնին՝ 2024-ի ձմռանը Թբիլիսիում հակակաիշխանական ցույցերի ճնշման մասին վավերագրական ֆիլմի պատճառով։ Կուսակցությունը չի բացառել նաև «այլ մարմիններին» դիմելու հնարավորությունը։

Վրացական իշխանությունները բազմիցս դատապարտել են BBC-ին, երբ հեռուստաընկերությունը հրապարակել էր ֆիլմ, ըստ որի՝ վրաց ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի քիմիական նյութ՝ կամիթ։

Իշխանությունները հեռուստաընկերությանը մեղադրել են ապատեղեկատվություն տարածելու մեջ, մինչդեռ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ իր նախնական քննության արդյունքում որևէ ապացույց չի հայտնաբերվել այն մասին, թե պետությունը որևէ փուլում ձեռք է բերել «կամիթ»։

«Առաջիկա օրերին մենք մեր բողոքը կներկայացնենք BBC-ի ներքին կարգավորող մարմնին»,- ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Ավելի վաղ իշխող կուսակցությունը հայտարարել էր, որ պատրաստվում է դիմել նաև Մեծ Բրիտանիայի կապի հարցերի գրասենյակին (OFCOM) և, «անհրաժեշտության դեպքում», դատական հայց ներկայացնել։ Սակայն Պապուաշվիլին նշել է, որ ընթացակարգի համաձայն առաջին քայլը պետք է լինի հեռարձակողի ներքին կարգավորող մարմնին դիմելը։

«Մենք հույս ունենք, որ այս մակարդակում BBC-ն կընդունի, որ նյութը կեղծված և մանիպուլյատիվ է։ Հակառակ դեպքում մենք կդիմենք նաև այլ մարմինների»,- հավելել է նա՝ ըստ Formula TV-ի։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Լուսանկարը՝ OC-Media-ի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն