Մերցը հայտարարել է անվտանգային ոլորտում Հնդկաստանի հետ ավելի սերտ համագործակցելու ցանկության մասին | armenpress.am

armenpress.am Գերմանիան ցանկանում է անվտանգության հարցերում ավելի սերտորեն համագործակցել Հնդկաստանի հետ՝ նվազեցնելու վերջինիս կախվածությունը Ռուսաստանից: Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հունվարի 12-ին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ով պաշտոնավարման ընթացքում առաջին այցն է կատարել այդ երկիր։

Գերմանիան ու Հնդկաստանը այս նպատակով փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, ինչպես նաև համաձայնագրեր հանքանյութերի, առողջապահության ոլորտի և արհեստական ​​բանականության նորարարական կենտրոնի վերաբերյալ ։

«Հնդկաստանը և Գերմանիան համատեղ աշխատում են անվտանգ, վստահելի և դիմացկուն մատակարարման շղթաներ կառուցելու ուղղությամբ։ Այսօր այս բոլոր հարցերի վերաբերյալ ստորագրված փոխըմբռնման հուշագրերը նոր թափ և ուժ կհաղորդեն մեր համագործակցությանը», – համատեղ մամուլի ասուլիսում նշել է Մոդին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն