Իրանի և ԱՄՆ միջև շփումներ կան. Բաղայի | azatutyun.am

azatutyun.am  «Իրանի և ԱՄՆ միջև դիվանագիտական շփման խողովակները շարունակում են բաց մնալ»,- այսօր Թեհրանում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

Նրա խոսքով շփումներն իրականացվում են ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ինչպես նաև «ավանդական միջնորդ» հանդիսացող Շվեյցարիայի միջոցով։

Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի ներկայացուցիչները կապ են հաստատել ամերիկյան կողմի հետ՝ առաջարկելով բանակցություններ նախաձեռնել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ։ «Մենք հակասական ուղերձներ ենք ստանում, որոնք երբեմն երկիմաստ դրության են հանգեցնում։ Իրանը սակայն հակված է խնդիրների դիվանագիտական լուծմանը»,- նշել է Բաղային։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն