factor.am Ադրբեջանի պետական զբոսաշրջության գործակալությունը հայտարարություն է արել այն մասին, որ պաշտոնապես դիմել է FIS-ին՝ «արտահայտելով իր դժգոհությունը և ընդգծելով համագործակցության շրջանակներում վերահսկողության միջոցառումները ուժեղացնելու անհրաժեշտությունը» հայ դահուկորդի գործողություններին գնահատական տալու պահանջով։
«Նման միջադեպերի դեմ ձեռնարկվող բոլոր քայլերն ու միջոցառումները կարգավորվում են Դահուկավազքի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի ներքին կանոններով և ընթացակարգերով, և կախված նման միջադեպերի կրկնությունից՝ FIS-ը կիրառում է համապատասխան պատժամիջոցներ և տուգանքներ: Մենք կարծում ենք, որ մրցումներին մասնակցող մարզիկները պետք է հետևեն ֆեդերացիայի ընդհանուր մարզական և էթիկական սկզբունքներին: Սպորտի ապաքաղաքականացումը և էթնիկ ատելության, ռասիզմի, քսենոֆոբիայի և այլ բացասական դրսևորումների խուսափումը պետք է լինեն հիմնարար պահանջ բոլոր մարզիկների և մրցաշարերի համար», – ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը Իտալիայում կայացած Tour de Ski մրցաշարի ժամանակ իր համազգեստի վրա «Ադրբեջան» բառը փակելու համար ավելի վաղ տուգանվել էր: