Ադրբեջանում 6 ամսով կկրճատվի սպաների զինվորական ծառայության ժամկետը խաղաղ պայմաններում | factor.am

factor.am  Ադրբեջանում պահեստազորից ծառայության զորակոչված կամ պայմանագրով զինվորական ծառայության կամավոր զորակոչվող սպաների համար խաղաղ ժամանակ զինվորական ծառայության ժամկետը կկրճատվի վեց ամսով։

Սա արտացոլված է Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևի կողմից հաստատված «Զինվորական ծառայության մասին» և «Զինվորական պարտականության և զինվորական ծառայության մասին» օրենքներում կատարված փոփոխություններում, գրում են տեղական լրատվամիջոցները։

Փաստաթղթի համաձայն՝ պահեստազորից զորակոչվածների և պայմանագրով կամավոր զորակոչվածների ծառայության ժամկետը կկազմի 1 տարի (որի ավարտին, կողմերի համաձայնությամբ, նրանք կտեղափոխվեն կանոնավոր սպայական կազմ), իսկ պայմանագրով ծառայության անցնող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար՝ մինչև 3 տարի (ժամկետի ավարտին, կողմերի համաձայնությամբ, կկնքվի նոր պայմանագիր):

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն