factor.am Իրանական պետական լրատվամիջոցները տեսանյութ են տարածում՝ պնդումով, որ Իրանի տարբեր քաղաքներում մեծ թվով մարդիկ են հավաքվել՝ աջակցելու երկրի գործող իշխանությանը, գրում է CNN-ը։ Քերման և Զահեդան քաղաքներում հանրահավաքների մասնակիցների ձեռքին եղել են գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի նկարներ, Ղուրանի օրինակներ և Իսլամական Հանրապետության դրոշներ։ Պետական հեռուստատեսության հաղորդմամբ՝ երթի մասնակիցները Քերմանի փողոցներում վանկարկել են՝ «Մահ Ամերիկային»։ Իրանի պետական մարմինները երկուշաբթի օրը կոչ էին արել համազգային երթեր անցկացնել՝ ի պաշտպանություն ռեժիմի։
Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ցույցերն սկսվել էին 2025 թ. դեկտեմբերի վերջին իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և հիպերինֆլյացիայի պատճառով։ Սկզբում բողոքի ցույցերի հիմնական թեման դարձել են փոխարժեքի կտրուկ տատանումները և դրանց ազդեցությունը մեծածախ ու մանրածախ գների վրա: Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացել են քաղաքական բնույթ՝ թիրախավորելով Իրանի ներկայիս քաղաքական համակարգը:
Ամերիկյան իրավապաշտպան կազմակերպություններից մեկը հատնում է 544 զոհի մասին, որոնցից 496-ը ցուցարարներ են, իսկ 48-ը՝ իրավապահներ։ Նշվում է, որ երկրում շուր երկու շաբաթ շարունակվող ցույցերի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 10600 մարդ։
Իրանում զոհերի հիշատակին եռօրյա սուգ է հայտարարվել։ Երկրում օրեր շարունակ սահմանափակված է ինտերնետի հասանելիությունը։
Իրանական կողմը ցույցեր հրահրելու մեջ է մեղադրում ԱՄՆ-ին և Իսրայելին։