factor.am Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովն ընդունել է ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության (USTDA) Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսի գլխավորած պատվիրակությանը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև էներգետիկայի, առևտրի, տարածաշրջանային կապերի, այդ թվում՝ TRIPP երթուղու, և տնտեսական ներդրումների ոլորտներում երկկողմ համագործակցության ներկա վիճակը։ Բացի այդ, քննարկումը կենտրոնացած էր ԱՄՆ մասնավոր հատվածի ներկայացուցիչներին Ադրբեջանում առկա համապատասխան ենթակառուցվածքային և լոգիստիկ հնարավորություններին, ինչպես նաև համագործակցության զարգացման հեռանկարներին ծանոթացնելու վրա։
Նշվում է, որ բարձր են գնահատվել անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովից հետո՝ ռազմավարական գործընկերության խարտիայի նախապատրաստման շրջանակներում տեղի ունեցած երկկողմ շփումների և կոնկրետ թեմաների շուրջ քննարկումների արդյունքները։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում