Մեզ պետք չեն դատավորներ, որոնք 7 տարի քննում են պարզունակ գործեր․ Գալյան | armenpress.am

armenpress.am Կարգապահական վարույթների ընթացքում այն դատավորները, որոնք կանխատեսում են իրենց լիազորությունների հնարավոր դադարեցումը և սեփական դիմումով լքում են համակարգը, հետագայում չպետք է ունենան դատական իշխանություն վերադառնալու հնարավորություն։

Այս մասին դատական գործերի քննության ժամկետներին նվիրված քննարկման ընթացքում  հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նախարարի խոսքով՝ ներկայում գոյություն ունի պրակտիկա, ըստ որի՝ կարգապահական վարույթների ընթացքում որոշ դատավորներ, զգալով կամ կանխատեսելով հնարավոր լիազորությունների դադարեցումը, սեփական դիմումով դուրս են գալիս համակարգից։

«Սա լավ է այն տեսանկյունից, որ դատական համակարգը մաքրվում է։ Մեզ պետք չեն դատավորներ, որոնք 7 տարի շարունակ կարող են քննել պարզունակ հայցեր»,-ընդգծել է նա։

Գալյանի խոսքով՝ անհրաժեշտ է ունենալ իրավական գործիքակազմ, որը դատավորի դիմումից հետո թույլ չի տա նույն անձանց հետագայում կրկին համալրել դատավորների շարքերը։ Նրա գնահատմամբ՝ այստեղ առկա է իրավունքների չարաշահման խնդիր։

«Սիրելի դատավորներ, դուք ունեք այդ գործիքակազմը, որպեսզի պատասխանատվության ենթարկեք իրավունքի չարաշահում թույլ տված դատավարության կողմերին»,-նշել է նախարարը։

Անդրադառնալով դատավորների դերին՝ Գալյանը շեշտեց, որ դատական իշխանությունը այն ոլորտն է, որտեղ չպետք է առաջնորդվել «վատամարդ չլինելու» կամ սոցիալական կապերը վտանգելու մտավախություններով։

«Ձեր ձայնը լսելի դարձրեք և պետության, և քաղաքացիների համար, օգտվեք ձեզ ընձեռնված օրենսդրական հնարավորություններից՝ մատնացույց անելու պետական մյուս մարմինների թերացումները»,– ասաց նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն