Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահին

Հունվարի 12-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանին։

Այս մասին հայտնում է ՄԻՊ-ը։

Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով նաև գործարարության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության կարևորությունը։ Պաշտպանը ՄԻՊ հաստատության այս տարվա առաջնահերթությունների թվում ընդգծել է գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության և խթանման նոր և արդյունավետ կառուցակարգերի ներդրումն ու զարգացումը։

Քննարկվել են գործարար միջավայրում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև համապատասխան ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները։

Զրուցակիցները վերահաստատել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության շարունակականության պատրաստակամությունը՝ կարևորելով կառուցողական երկխոսության պահպանումն ու համատեղ նախաձեռնությունների իրականացումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն