news.am Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ զրույցում հայտարարել է Թեհրանի հետ համագործակցությունը զարգացնելու Մոսկվայի պատրաստակամության մասին, և որ երկու կողմերի միջև շփումները կշարունակվեն, հաղորդում է ТАСС-ը։
Շոյգուի և Լարիջանիի միջև այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն «արտահայտել է երկկողմ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը՝ հիմնվելով Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև 2025 թվականի հունվարի 17-ին ստորագրված Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի վրա»։
«Կողմերը համաձայնել են շարունակել շփումները և համակարգել դիրքորոշումները՝ անվտանգությունն ապահովելու նպատակով»,- նշել են Ռուսաստանի Անվտանգության խորհրդից։