news.am Մենք շատ լավ զրույց ունեցանք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սոցիալական ցանցերում գրել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։
«Մենք քննարկել ենք տարբեր թեմաներ, ներառյալ՝ անվտանգությունը՝ հարգելով մեր ինքնիշխանությունը, թմրանյութերի ապօրինի շրջանառության կրճատումը, առևտուրը և ներդրումները։ Համագործակցությունն ու փոխազդեցությունը փոխադարձ հարգանքի շրջանակում միշտ արդյունքներ են տալիս»,- նշել է Շեյնբաումը։