86093290_0030722048_1440x900_80_0_1_ceb5a320282c0d2427384a7e6e0479b6-jpg

Վերին Լարս տանող ճանապարհը կրկին փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը կրկին փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:

Երեկ տեղեկացրել էինք, որ ճանապարհը բացվել է մարդատար մեքենաների համար։

«Ձնահոսքի վտանգի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,– ասված է հաղորդագրությունում:

Բեռնատարների համար ճանապարհը փակ է հունվարի 9-ից:

Հիշեցնենք` Վերին Լարսով անցնող ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանով):

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն