Գերմանիան և Հնդկաստանն ընդլայնում են ռազմական համագործակցությունը | factor.am

factor.am Գերմանիան և Հնդկաստանը մտադիր են խորացնել համագործակցությունը տարբեր  ոլորտներում: Երկուշաբթի Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքում կողմերը ստորագրել և հայտարարել են, ընդհանուր առմամբ, 27 համաձայնագրի և մտադրության հռչակագրի մասին՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ներկայությամբ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Համաձայնագրերն ընդգրկում են լայն շրջանակի ոլորտներ՝ ռազմական համագործակցությունից և հազվագյուտ մետաղների արդյունահանումից մինչև երկու երկրներում երիտասարդական հոկեյի աջակցություն և գերմանական առողջապահական համակարգ որակյալ անձնակազմի ներգրավում։

Գերմանիայի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունները ստորագրել են երկրների պաշտպանական արդյունաբերությունների միջև համագործակցությունը ընդլայնելու մտադրության մասին հռչակագիր: Airbus Defence-ն արդեն իսկ ակտիվ է Հնդկաստանի շուկայում, իսկ Thyssenkrupp-ի՝ զենքի արտադրությամբ զբաղվող դուստր ձեռնարկություն TKMS-ը նախատեսում է մարտի վերջին Հնդկաստանում ստանալ վեց սուզանավի պատվեր՝ ևս երեքի օպցիայով:

Նշվում է, որ Հնդկաստանը ներկայում մեծապես կախված է Ռուսաստանից զենքի մատակարարումից։

Գերմանիայի տնտեսական գործերի նախարարությունը և Հնդկաստանի հանքարդյունաբերության նախարարությունը ստորագրել են կարևորագույն հանքանյութերի ոլորտում համագործակցության մասին հռչակագիր: Կողմերը նաև համաձայնել են ակտիվացնել CEO Forum-ը՝ Հնդկաստանի հետ տնտեսական կապերը խորացնելու համար։

Գերմանիայի առողջապահության նախարարությունը ստորագրել է համաձայնագիր՝ Գերմանիայի բժշկական ոլորտ հնդիկ մասնագետների ներգրավումը հեշտացնելու համար: Կրթության և հետազոտությունների դաշնային նախարարությունը համաձայնության է եկել իր հնդիկ գործընկերոջ հետ՝ արհեստական ​​բանականության, կիսահաղորդիչների, գերհամակարգիչների և մարտկոցային տեխնոլոգիաների ոլորտում նորարարական գերազանցության կենտրոն ստեղծելու, ինչպես նաև փոխանակման և վերապատրաստման ծրագրերը ընդլայնելու վերաբերյալ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն